Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.04.2024 | 00:01

Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների ու երանիների կոչերից, քանզի չգիտեն մեղքերս և չեն ճանաչում խաբեությունս. ինձ սուրբ եմ ցույց տալիս, սակայն լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ, բայց ապրում եմ անառակությամբ, փայլում եմ երկյուղածությամբ, բայց՝ ընթանում մարդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ եմ խոսում, գիտեմ արդարությունը և գործում եմ անօրենություն:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ